ՃՏՊ Նոր Նորքի 4-րդ զանգվածում. մեքենան բախվել է կռանին
Հուլիսի 11-ին՝ ժամը 11.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի շրջապտույտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թևոսյան փողոցում (Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ քաղաք տանող ավտոճանապարհին գտնվող կամրջի մոտակայքում) Toyota Prado մակնիշի 44 LU 443 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Պ.) բախվել է 917 SL 62 պետհամարանիշով կայանված կռանի:
Փրկարարները վարորդ Ա.Պ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վերջինս հոսպիտալացվել է «Սրբ.Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի:










