Մեր միությունն այլևս պաշտոնական է. Լիլիթ Գալստյանն ու Մանվել Բադեյանը միասին լինելու մասին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ներկա ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը և ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը երեկ լրագրողների հետ զրույցում չեն թաքցրել, որ միասին են, ըստ որում` այս հարաբերություններն այլևս պաշտոնական բնույթ ունեն: Այս մասին տեղեկանում ենք «Ա1+» -ի տեսանյութից:
Այսպես, ի պատասխան հարցի, թե ինչու են երկուսով եկել «Ոսկե ծիրան»-ին Լիլիթ Գալստյանն ասաց. «Կարծեմ այսօրվա բուն իրադարձությունը «Ոսկե ծիրանն» է`13-րդ միջազգային փառատոնը, որը մեր մշակութային կյանքում նշանային երևույթներից մեկն է: Մենք երկուսս էլ` իբրև մշակութային գործիչներ, չէինք կարող անտարբեր լինել…իսկ մեր միությու՞նը…»:
Նրան այստեղ լրացրեց Մանվել Բադեյանը` շարունակելով.«Այլևս պաշտոնական է, կարող եք հանգիստ շունչ քաշել»:










