ՄԻԱՎ-ի դեմ պայքարը նոր թափ է ստանում. ՌԴ-ն ՀՀ-ին նվիրաբերեց 2-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան (տեսանյութ)

16:50 • 11.07.16

Ռուսաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված երկրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան հնարավորություն կտա Հայաստանի հեռավոր համայնքներում ու գյուղերում էլ ավելի հասանելի դարձնել բուժօգնությունն ու հետազոտությունը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։ Այս մասին այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում երկրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկայի բացման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նշենք, որ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման ուղղությամբ հետազոտությունները կատարվում են անվճար և անանուն, իսկ Ռուսաստանը Հայաստանին առաջին շարժական բուժախտորոշիչ կլինիկան նվիրաբերել է երկու տարի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։