Դալասի հրաձիգն ավելի մասշտաբային հարձակում էր պատրաստում

12:37 • 11.07.16

Ամերիկյան Դալաս քաղաքում օրերս 5 ոստիկանի սպանած և ևս յոթ հոգու վիրավորած տղամարդը պատրաստվում էր շատ ավելի մասշտաբային հարձակում գործել: Այդ մասին հայտարարել է քաղաքային ոստիկանության ղեկավար Դևիդ Բրաունը, գրում է korrespondent.net-ը:

 

Նրա խոսքով՝ 25-ամյա Միք Ջոնսոնին վրդովեցրել է հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ում ոստիկանությունը սպանում է անզեն աֆրոամերիկացիներին, դրանից հետո նա ցանկացել է սպիտակամաշկ ոստիկանների սպանել:

 

Դևիդ Բրաունը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ համոզված է՝ Ջոնսոնը մասշտաբային պլաններ է ունեցել: Դալասի ոստիկանապետի համաձայն՝ Ջոնսոնն, ըստ երևույթին, սովորում էր պայթուցիկի հետ աշխատել:

 

Ոստիկանությունն ուսումնասիրում է Միք Ջոնսոնի տանը հայտնաբերված օրագիրը, սակայն Բրաունը նշել է, որ իրենց դեռ «չի հաջողվում այն ապակոդավորել»: