Գյումրիի ռուսական ռազմաբազայում մարտական պատրաստվածության ստուգումներ են սկսվել

15:58 • 11.07.16

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ստուգումներ են սկսվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

 

Ստուգումների ընթացքում Հարավային ռազմական շրջանի շտաբի հանձնաժողովն ուսումնասիրում է Էրեբունի ավիացիոն ռազմակայանում, Գյումրիի ռազմական կայազորում նախատեսված խնդիրների կատարման պատրաստությունը, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» պոլիգոնների ուսումնանյութական բազան:

 

Տեղեկությունների համաձայն՝ հատուկ ուշադրություն է դարձվում հերթապահ ուժերի պատրաստվածությանը և մարտական պատրաստության բերվելու համար ՀՕՊ համակարգին:

 

Ինչպես հայտնել է Հարավային ռազմական շրջանի շտաբի մարտական պատրաստվածության վարչության ղեկավար գնդապետ Ռոման Բինյուկովը, ստուգումների յուրահատկությունը դրանց անսպասելիությունն է ստուգվող միավորումների համար: