Իրանը վերադարձրել է մինչ պատժամիջոցները զբաղեցրած նավթի շուկայի 80 տոկոսը

16:47 • 11.07.16

Իրանն այժմ վերահսկում է նավթի շուկայի 80 տոկոսը, որը նա զբաղեցնում էր մինչ 2012 թվականին արևմտյան պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին հայտարարել է Իրանի պետական նավթային ընկերության միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Մոհսեն Ղամսարին, գրում է РИА Новости-ն:

 

Այս տարվա հունվարին Իրանն ազատվել է միջազգային պատժամիջոցների մեծ մասից: Ղամսարիի խոսքով՝ Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանման ծավալները՝ պատժամիջոցների պատճառով կորցրած շուկայի բաժինը վերադարձնելու համար: Նրա խոսքով, սակայն, նավթի համաշխարհային շուկան կայուն կմնա այս տարի՝ չնայած առաջարկի աճին:

 

«Շուկան կպահպանի ներկայիս հավասարակշռությունը, բարելի համար 30 դոլարից ցածր գներին վերադարձը քիչ հավանական է՝ առնվազն ընթացիկ տարում»,- ասել է նա:

 

Այժմ Իրանն արդյունահանում է օրական 3,8 միլիոն բարել նավթ, իսկ արտահանում է օրական մոտ 2 միլիոն բարել: Ղամսարիի խոսքով՝ հեռանկարում Իրանի արտահանումը կարող է գերազանցել օրական 4 միլիոն բարելը: