Թուրքիան և Իտալիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի օդային տարածքում

10:49 • 11.07.16

Թուրքիան և Իտալիան դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի երկնքում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Միջուկային վտանգի նվազեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:

 

Իր հերթին, Ռուսաստանը դիտորդական թռիչք կիրականացնի Նորվեգիայի օդային տարածքում:

 

«Տեսուչների ռուսական խումբը պատրաստվում է դիտորդական թռիչք իրականացնել ռուսական Ан-30Б ինքնաթիռով: Դիտորդական թռիչքը կիրականացվի 2016 թվականի հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում, Բարդուֆոս բաց երկնքի աերոդրոմից՝ մինչև 1,7 հազար կիլոմետր առավելագույն հեռավորությամբ»,- ասել է նա: