Բուդդիստ վանականները շուրջ 270 կգ ծովախեցգետին են գնել և բաց թողել օվկիանոսը (լուսանկարներ)

17:27 • 11.07.16

Կանադայում բուդդիստ վանականները ձեռք են բերել ռեստորաններին վաճառելու համար նախատեսված 8 արկղ կենդանի ծովախեցգետիններ, ինչից հետո խեցգետնակերպերին օվկիանոս են բաց թողել, հաղորդում է CBC News-ը։

 

Նշվում է, որ «ազատ արձակված» ծովախեցգետինների ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 270 կիլոգրամ։

 

«Հուսով եմ՝ մեզ հաջողվել է կենդանիների համար թակարդներից ազատ տեղ գտնել»,- ասել է վանականներից մեկը։

 

Նրա խոսքով՝ ակցիայի նպատակը մարդկանց մեջ ոչ միայն ծովախեցգետինների, այլև բոլոր կենդանի էակների հանդեպ կարեկցանք առաջացնելն է։

 

«Մենք հարգում ենք մնացյալների ընտրությունն ու չենք փորձում մարդկանց բուսակեր դարձնել»,- պատմել է նա։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ խեցգետնակերպերին բաց թողնելուց առաջ վանականներն աղոթքների ու երգասացության 20 րոպե տևողությամբ արարողություն են անցկացրել։