Fox News-ի նախկին թղթակիցը Հռոմի պապի խոսնակն է դարձել
Լուսանկարի ձախ կողմում Ֆեդերիկո Լոմբարդին է, աջ կողմում` Գրեգ Բուրկեն
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամերիկյան Fox News հեռուստաալիքի նախկին թղթակից Գրեգ Բուրկեին նշանակել է իր պաշտոնական խոսնակի պաշտոնում, որը նախքան այդ զբաղեցնում էր Ֆեդերիկո Լոմբարդին:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախքան այս 55-ամյա ամերիկացին եղել է 10 տարի տարի շարունակ Վատիկանի խոսնակի պաշտոնում ծառայած Լոմբարդիի տեղակալը:
Լրագրողների հետ զրույցում Լոմբարդին նշել է, որ դեռևս ապագայի հետ կապված ստույգ ծրագրեր չունի, սակայն Վատիկանից հեռանալու մտադրություն ևս չկա:
Մեկնաբանելով իր պաշտոնանկության լուրը` հոգևորականը նշել է, որ փոփոխություն անելու ժամանակն արդեն հասունացել էր:










