Էլիզաբեթ 2-րդը սպասք լվացող է փնտրում

14:16 • 11.07.16

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը սպասք լվացող է փնտրում, ինչի մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի տված հայտարարությունում:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, պոտենցիալ աշխատողին 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար տարեկան վճարվելու է 16.800 ֆունտ սթերլինգ, ինչպես նաև տրամադրվելու է 33-օրյա հանգիստ և կնեսաթոշակային ապահովման ծրագրից օգտվելու հնարավորություն:

 

Հայտնի է, որ աշխատողը ստիպված է լինելու սպասք լվանալ ոչ միայն Բուքինգհեմյան պալատում, այլև թագավորական մյուս նստավայրերում: