Հարավային Սուդանը նոր քաղաքացիական պատերազմի շեմին է. փոխնախագահի խոսնակ

15:32 • 11.07.16

Անկախության հինգերորդ տարին նշելու հաջորդ օրն աշխարհի ամենաերիտասարդ երկիրը համարվող Հարավային Սուդանը հայտնվել է նոր քաղաքացիական պատերազմի շեմին, հաղորդում է Quartz-ը։

 

Մրցակից քաղաքական ուժերի բախման հետևանքով Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում սպանվել է առնվազն 272 մարդ։

 

Նշվում է, որ այսօր մայրաքաղաքում կրկին տեղի են ունեցել մարտեր ու հրաձգություններ, չնայած այն փաստին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտող խմբերին կոչ է արել «անհապաղորեն դադարեցնել անհաշտությունները»։

 

Երկրի փոխնախագահ Ռիեք Մաշարի խոսնակը հայտնել է, որ երկրում վերսկսվել է պատերազմը, ինչին հակաճառել է կառավարական խոսնակներից մեկը՝ ասելով, որ «իրավիճակը կայուն է և վերահսկողության տակ է գտնվում»։ Նշենք, որ Մաշարի կողմնակիցները դիմակայության մեջ են գտնվում երկրի նախագահ Սալվա Կիիրին հավատարիմ ուժերի հետ։