Sony-ն ներկայացրել է Z Series-ի նոր պրեմիում դասի հեռուստացույցը
Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Z Series դասի նոր 4K LCD հեռուստացույցը, որը պրեմիում դասի է և աչքի է ընկնում տեխնիկական տպավորիչ բնութագրով:
Ինչպես նշում է The Verge-ը, նորույթը գործում է Google-ի ստեղծած Android TV օպերացիոն համակարգի հիման վրա:
Հեռուստացույցը վաճառքի կհանվի 3 տարբերակով` 65 դյույմ անկյունագծով` 6.999 դոլար արժողությամբ XBR65Z9D, 75 դյույմ անկյունագծով` 9.999 դոլար արժողությամբ XBR75Z9D և 100 դյույմ անկյունագծով (գինը չի նշվում) XBR100Z9D մոդելների տեսքով:










