Tesla-ն կարտադրի բեռնատար և քաղաքային ավտոբուս

15:39 • 21.07.16

Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը պատրաստվում է ընդլայնել իր գործնեության դաշտն ու  զբաղվել բեռնատարների և  քաղաքային ավտոբուսների արտադրությամբ:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը:

 

Հայտնի է, որ ներկայում վերոհիշյալ 2 նախագիծն էլ գտնվում են զարգացման վաղ  փուլում: Մասկի փոխանցմամբ, նորույթների պրեմիերան կկայանա եկող տարի: Նշվում է, որ 2 մոդելներն ել լինելու են էլեկտրական:

Tesla-ն կարտադրի բեռնատար և քաղաքային ավտոբուս