Facebook-ի Aquila անօդաչուն իրականացրել է առաջին թռիչքը
Facebook ընկերությունն ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հարավում բարեհաջող իրականացրել է իր անօդաչու թռչող սարքի` Aquila-ի փորձարկումը, ինչի մասին ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախքան այս ամիսներ շարունակ փորձարկվել է անօդաչուի կրկնօրինակը, և միայն հունիսի վերջին կայացել է օրիգինալ մոդելի առաջին փորձնական թռչիքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ անօդաչուն իրենից ներկայացնում է ինքնաթիռի մեծությամբ թռչող սարք, որը գործում է արևային մարտկոցների միջոցով: Այն երկնքում անցկացրել է մոտ կես ժամ. վերելքն ու վայրէջքն իրականցվել են ավտոմատ ռեժիմով:
Նշվում է, որ տվյալ նախագծի նպատակն է նմանատիպ սարքերի միջոցով մոլորակի հեռավոր անկյուններում ապահովել մատչումը դեպի համացանց:










