Ստեղծվել է առաջին ռուսական ինքնակառավարվող ավտոբուսը (լուսանկարներ, տեսանյութ)

12:43 • 22.07.16

Ռուսական Volgabus ընկերությունը, որը զբաղվում է քաղաքային ավտոբուսների արտադրությամբ,  ներկայացրել է ռուսական առաջին ինքնակառվարվող ավտոբուսի նախնական օրինակը:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի պաշտոնական շնորհանդեսը կայացել է Մոսկվայում: Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերությունը դրա ստեղծմամբ զբաղվել է 2 տարուց ավելի:

 

Հայտնի է, որ նորարարական ավտոբուսը նախատեսված է 6 ուղևորի համար ու համալրված է էլեկտրական շարժիչով:

 

Տարածության մեջ ավտոբուսը կողմնորոշվում է  նավիգացիոն մոդուլի ու հատուկ զգայակների միջոցով: Բացի այդ այն կառավարվում է  արհեստական ուղեղի կողմից, որը իրական ժամանակի պայմաններում վերլուծում է ճանապարհին տիրող իրավիճակը:

 

 

Ստեղծվել է առաջին ռուսական ինքնակառավարվող ավտոբուսը (լուսանկարներ, տեսանյութ)