Սնոուդենը սմարթֆոնի պատյան է ստեղծում, որը կպաշտպանի հատուկ ծառայությունների լրտեսությունից

05:11 • 22.07.16

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հեռախոսի պատյանի նոր մոդել է մշակում iPhone 6 հեռախոսների համար, որը թույլ կտա ամբողջությամբ արգելափակել GPS-ազդանշանի փոխանցումը և դրանով խուսափել հատուկ ծառայությունների լրտեսությունից, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Սնոուդենը աշխատանք է իրականացնում ամերիկացի հաքեր Էնդրյու Խուանի հետ համատեղ, ով հիմա ապրում է Սինգապուրում:

Նրանք իրենց հետազոհության մասին զեկույց են հրապարակել, որտեղ բացատրում են, որ նոր բջջային հեռախոսները իրենց տիրոջ գտվելու մասին տեղեկություն են հաղորդում անգամ «թռիչքի ռեժիմի» ժամանակ:

Ըստ Սնոուդենի՝ տեխնոլոգիան առաջին հերթին կօգնի իրավապաշտպաններին և լրագրողներին, սակայն հասանելի կլինի յուրաքանչյուրին, ով կուզի զերծ մնալ լրտեսությունի:

 

Սնոուդենը սմարթֆոնի պատյան է ստեղծում, որը կպաշտպանի հատուկ ծառայությունների լրտեսությունից