Honda-ն մտադիր է ստեղծել մեքենա, որը կկարողանա զգալ վարորդի տրամադրությունն ու զրուցել նրա հետ

13:17 • 22.07.16

Ճապոնական  Honda  մեքենաշինական և SoftBank հեռահաղորդակցային ընկերությունները մտադիր են համագործակցության արդյունքում ստեղծել նորարարական մեքենա, որը հարկ եղած դեպքում կկարողանա զրույցել վարորդի հետ:

 

Ինչպես նշում է The Verge-ը, մեքենան համալրված է լինելու հատուկ զգայակներով և տեսախցիկներով, որոնք  ֆիքսելու են վարորդի տրամադրության անկումն ու փորձելու են խոսել նրա հետ:

 

SoftBank –ի գլխավոր գործադեիր տնօրեն Մասայոշի Սոնը Տոկիոյում կայացած միջոցառման շրջանկում հայտնել է, որ  Honda-ի հետ կառուցվելիք մեքենան կկարողանա խոսել ու զգալ վարորդի տրամադրությունը:

 

«Պատկերացրեք, որ կգա այն օրը, երբ մեքենաները կվերածվեն ռոբոտների ու կծառայեն մարդկանց: Honda-ն կլինի առաջին ընկերությունը, որը կկիրառի այդ տեխնոլոգիան»,-ասել է միլիարդատեր գործարարը:

Honda-ն մտադիր է ստեղծել մեքենա, որը կկարողանա զգալ վարորդի տրամադրությունն ու զրուցել նրա հետ