Ռոնալդուն հաստատել է, որ բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը

21:30 • 23.07.16

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Սեւիլյայի» հետ հանդիպումը:

 

31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակչի՝ Ֆրանսիայի ընտրանու հետ խաղի ընթացքում:

 

«Ես չեմ կարող մասնակցել Եվրոպայի Սուպերգավաթին: Մարզումներին կվերադառնամ օգոստոսի 10-ից հետո: Իմ մասնակցությունն այդ խաղին բացառված է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը:

 

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող ակումբներն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում միմյանց կհանդիպեն օգոստոսի 9-ին:

Ռոնալդուն հաստատել է, որ բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը