Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից

16:10 • 07.10.26

Սեպտեմբերի 28-ին հերթական փախուստի դեպքն է տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից, որն ավելի շատ հայտնի է որպես Նուբարաշենի հոգեբուժարան։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, նշված առողջության կենտրոնում նախաձեռնված քրեական վարույթի գործով անցնող և փորձաքննվողը դիմել է փախուստի։

Տեղում պարզվել է, որ նշված կենտրոնի 5-րդ բաժանմունքից, որը հայտնի է դատական բաժանմունք, դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գեղամ Տ․-ն դիմել է փախուստի։

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։