Mercedes-Benz-ը կստեղծի փոքր կուպե-քրոսովեր

16:17 • 23.07.16

Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հաստատել է, որ եկող տարի կներկայացնի միանգամից մի քանի նորույթ, որոնց շարքում կառանձնանա  փոքր կուպե-քրոսովերը:


Ինչպես նշում է motor.ru-ն,  փոխադրամիջոցը կստեղվի GLA մոդելի հիման վրա ու կկոչվի GLA Coupe: Մեքենայի տեխնիկական բնութագրի ու գնի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:


Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ այլ գերմանական ավտոարտադրող BMW-ն արդեն ստեղծում է Mercedes-ի ներկայացնելիք մոդելի սեփական մրցակցին: BMW-ի կուպե-քրոսովերը ևս կներկայացվի 2017թ. ու կկոչվի X2:

 

 

 

Mercedes-Benz-ը կստեղծի փոքր կուպե-քրոսովեր