Չինացի գիտնականները ձևափոխության կենթարկեն մարդկային ԴՆԹ-ն
Չինացի գիտնականների թիմը պատրաստվում է իրականացնել աշխարհում աննախադեպ փորձարկում` փոխելով քաղցկեղով հիվանդ մարդկանց ԴՆԹ-ի որոշ հատվածները:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, գիտական թիմի աշխատանքները մեկնարկելու են օգոստոսին: Փորձարկմանը մասնակցելու են թոքերի քաղցկեղով տառապող հիվանդները:
Պարբերականը մանրամասնում է, որ մարդկային ԴՆԹ-ի ձևափոխման բացառիկ մեթոդը կոչվում է Crisp: Տվյալ մեթոդը թույլ է տալիս Cas9 կոչվող էնզիմի միջոցով գտնել ԴՆԹ-ի` հիվանդության համար պատասխանատու հատվածներն ու փոխել դրանք:
Հեղափոխական փորձարկումն իրականացնելու է Սիչուանի համալսարանին կից հիվանդանոցի օնկոլոգների թիմը:










