Չինացիները գտել են iPhone-ն Android օպերացիոն համակարգով աշխատեցնելու տարբերակը

14:45 • 23.07.16

Չինական Haimawan ընկերությունը ներկայացրել է Mesuit հարմարանքը, որն արտաքնապես նման է սմարթֆոնի պինդ պատյանի և կարող է Apple-ի iPhone սմարթֆոնն աշխատեցնել Android օպերացիոն համակարգով:

 

Ինչպես հայտնում է The Verge-ը, սա իր տեսակի մեջ աշխարհում առաջին նմանատիպ հարմարանքն է: Նշվում է, որ Mesuit-ը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ցանկության դեպքում օգտվել և’ iOS, և’ Android  օպերացիոն համակարգերից:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Mesuit-ը նախատեսված է iPhone 6, 6S, 6 Plus և 6S Plus մոդելների  համար: Նորույթի գինը 150-165 դոլար է:

 

 

Չինացիները գտել են iPhone-ն Android օպերացիոն համակարգով աշխատեցնելու տարբերակը