Զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների. ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար

12:32 • 23.07.16

 Tert.am-ը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին խնդրել է մեկնաբանել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ վարվող բանակցությունների ընթացքն այս պահին։


«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Փաստում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերի ելնելով չեմ կարող հրապարակել»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը: