«Սպուտնիկ-1» տիեզերական արբանյակն աճուրդում վաճառվել է 269.000 դոլարով

16:28 • 23.07.16

Հեղինակավոր Bonhams աճուրդի տունը Մանհեթնում կայացած միջոցառման շրջանակում 269.000 դոլարով վաճառել է ԽՍՀՄ արտադրության «Սպուտնիկ-1» տիեզերական արբանյակը, որ ստեղծվել է 59 տարի առաջ ու դեռևս աշխատում է:


Ինչպես նշում է The Verge-ը, Խորհրդային Միության ինժեներներն այն ստեղծել են մարդկանց դեպի տիեզերք տանելու առաջին պատմական թռիչքի փորձարկման համար:


Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդի տան մասնագետի կանխատեսմամբ, տիեզերական նմուշը պետք է վաճառվեր 10.000-15.000 դոլարով, սակայն վերջնական արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները:

 

«Սպուտնիկ-1» տիեզերական արբանյակն աճուրդում վաճառվել է 269.000 դոլարով