Դելֆինները լավագույն ընկերներն ու բժիշկներն են
Հունիսի 23-ը ողջ աշխարհում տոնում են որպես դելֆինների և կետերի տոն: Այդ կենդանիները յուրօրինակ են, նրանք շատ են սիրում շփվել ոչ միայն մարդկանց, այլև այլ կենդանիների հետ: Հնդկաստանում արգելված է նրանց անազատության մեջ պահել, քանի որ նրանց այնտեղ մարդկանց գրեթե հավասար են համարում:
Դելֆինները յուրօրինակ են, ուղեղը նրանց ամենամեծ օրգանն է: Այն անընդհատ աշխատում է, անգամ երբ նրանք քնած են: Նրանք կարողանում երեք անգամ ավելի արագ լողալ, քան ամենարագ լողորդը:
Դելֆինները հոյակապ են ազդում մարդու հոգեբանության, հատկապես երեխաների վրա: Անգամ դելֆինաթերապիա հասկացություն կա: Այն կիրառում են երեխաների բուժման համար:










