Honda-ն «էմոցիոնալ» մեքենաներ է մշակում (տեսանյութ)

00:17 • 24.07.16

Honda ընկերությունը հայտարարել է ճապոնական SoftBank հեռուստահաղորդակցական ընկերության հետ համագործակցություն սկսելու մասին, որի արդյունքում «զգացմունքային» մեքենաներ են ստեղծվելու:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն` ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվեն մեքենաներ, որոնք հնարավորություն կունենան երկխոսության մեջ մտնել վարորդի հետ` ընկալելով նրա էմոցիաները, ինչպես նաև օգտագործել սենսորներից և տեսախցիկներից ստացված տվյալները: Այս մասին ասվում է ճապոնական ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ընկերությունում մտադիր են մեքենայի և վարորդի էմոցիոնալ կապն ապահովել ընդհանուր փորձի արդյունքում, որը մեքենան և վարորդը ձեռք կբերեն միասին` «աճի» էֆեկտ ստեղծելով: Դեռևս, սակայն, հայտնի չէ, թե երբ նմանօրինակ տեխնոլոգիաները կսկսեն կիրառվել մեքենաներում:

SoftBank ընկերությունն արդեն փորձ ունի նմանօրինակ սարքավորումների ստեղծման ոլորտում, որոնք արձագանքում են մարդկանց էմոցիաներին: 2014-ին ներկայացվել էր Pepper ռոբոտը, որը մշակվել է որպես օգնական խանութներում և մարդկանց տներում կիրառվելու համար:

 

 

Honda-ն «էմոցիոնալ» մեքենաներ է մշակում (տեսանյութ)