Արևային մարտկոցով աշխատող ինքնաթիռն իրականացրել է վերջին փորձնական չվերթը (տեսանյութ)

13:35 • 24.07.16

Լույս հուլիսի 24-ի գիշերը Solar Impulse 2 արևային մարտկոցով շարժիչով աշխատող ինքնաթիռն իրականացրել է համաշխարհային շրջագայության շրջանակներում նախատեսված վերջին չվերթը՝ Կահիրեից Աբու Դաբի երթուղով։

 

Ինչպես նշում է Meduza.io-ն, համաշխարհային շրջագայությունը սկսվել է 2015 թվականի մարտ ամսին։ Solar Impulse 2 ծրագրի նպատակն է ապացուցել, որն արևային մարտկոցներով աշխատող շարժիչներով ինքնաթիռներն ի վիճակի են երկարատև չվերթներ իրականացնել։

 

Հաղորդվում է, որ վերջին չվերթը մոտ երկու օր է տևելու։ Չվերթի տեսանյութը հրապարակվել է ծրագրի Twitter էջում։

 

Արևային մարտկոցով աշխատող ինքնաթիռն իրականացրել է վերջին փորձնական չվերթը (տեսանյութ)