«ԱվտոՎԱԶ»-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենան (լուսանկարներ)
Ռուսական «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սեփական արտադրության առաջին էլեկտրական մեքենան, որը ստեղծվել է Lada Vesta-ի հիման վրա:
Ինչպես նշում է motor.ru-ն, ուշագրավ նորույթը ստացել է Lada Vesta EV անվանումը: Դրա էլեկտրական շարժիչն ունի 82 ձիաուժ հզորություն. այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 15.5 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 140 կմ/ժ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ այն մի լիցքավորմամբ կարող է անցնել առավելագույնը 200 կմ տարածություն:













