Microsoft-ը Xbox One-ի գինն իջեցրել է 249 դոլարի

11:24 • 25.07.16

Ամերիկյան Microsoft ընկերությունը վերջին 2 ամսում 3-րդ անգամ է իջեցրել Xbox One խաղային կցորդի գինը` այն հասցնելով 249 դոլարի:

 

Ինչպես նշում է  The Verge-ը, Best Buy-ը, Amazon-ն ու նմանօրինակ այլ առցանց խանութներն արդեն սկսել են վաճառել խաղային կցորդն իջեցված գնով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այսպիսի գնային քաղաքականության միջոցով Microsoft-ը ցանկանում է մեծացնել է սարքի վաճառքի ծավալները: Հայտնի է , որ Xbox One-ի գլխավոր մրցակից Sony PalyStation 4-ն աշխարհում վաճառվել է 40 մլն, իսկ Microsoft-ի արտադրանքը` ընդամենը 19 մլն օրինակով:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Microsoft-ը ներկայացնելու է  Xbox One S խաղային կցորդը, որը 40 տոկոսով ավելի փոքր կլինի օրիգինալ մոդելից:

 

 

Microsoft-ը Xbox One-ի գինն իջեցրել է 249 դոլարի