Դոլի ոչխարից կլոնավորված 4 կենդանիներն ապրում են սովորական ոչխարների հետ

22:17 • 26.07.16

1996-ի հուլիսի 5-ին գիտնականներն առաջին անգամ կաթնասուն կենդանու կլոնավորեցին: Հաջողությամբ պսակված փորձից հետո Դոլի ոչխարի բջիջից կլոններ ստացան՝ սկիզբ դնելով սիրելի ընտանի կենդանիներին կլոնավորելու նոր դարաշրջանին: 

Ինչպես գրում է Tech Insider-ը` գիտնականներին մտահոգում էր կլոնավորված կենդանիների գենետիկ ծերացման հարցը: Դոլին ինքը սատկել է 2013-ին` 6 տարեկանում, որը, սովորաբար, կյանքի կեսն է ոչխարների համար:

Այսօր, սակայն, Նոթինգեմի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ Դոլիի բջջից ծնված 4 կլոնները, որոնք արդեն 9 տարեկան են, ողջ են և առողջ:

Դեբի, Դենիս, Դիանա և Դեյզի անունները ստացած կենդանիները, որոնց անվանում են նաև «Նոթինգեմի Դոլիներ», միակ ողջ մնացածներն են 2007-ին լույս աշխարհ եկած 10 Դոլիի կլոններից: Կենդանիները մեծանում են 9 այլ ոչ-Դոլի կլոններից՝ սովորական ոչխարների հետ միասին: 

 

giphy (22)

 

 

Դոլի ոչխարից կլոնավորված 4 կենդանիներն ապրում են սովորական ոչխարների հետ