Գիտնականները պարզել են, որ մոծակներին գրավում են 4 տեսակի մարդիկ
Մեզանում շատ են մարդիկ, ովքեր բողոքում են մոծակների հաճախակի խայթոցներից: Նման մարդիկ ուղղակի գրավում են մոծակներին: Իհարկե, դա իր պատճառներն ունի:
Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն` առողջապահության ոլորտի փորձագետները կարծում են, որ մոծակները իրականում նախընտրում են որոշակի տեսակի մարդկանց: Ահա 4 գործոն, որոնց պարագայում մարդիկ հայտնվում են մոծակների տեսադաշտում:
1. Հղիություն
Մոծակների գրավում է ածխաթթու գազի բույրը, որը մարդիկ արտադրում են արտաշնչելիս: Իսկ հղիներն ավելի մեծ քանակով են արտաշնչում ածխաթթու գազ, այդ իսկ պատճառով ավելի շատ են գրավում մոծակներին:
2. Մարզվելը
Փողոցում վազքից հետո չզարմանաք, եթե մոծակների խայթոցների զոհ դառնաք: Դրա պատճառն այն է, որ մոծակներին գրավում է կաթնաթթուն, որն արտադրվում է մկաններում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
3. Ալկոհոլի օգտագործում
Փորձագետները պնդում են, որ ոգելից խմիչքների ընդունումից հետո մարդիկ ավելի գրավիչ են դառնում մոծակների համար: Ալկոհոլը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, իսկ «արյունարբու» միջատները վազում են դեպի տաքությունը:
4. Արյան I խումբ
Ուսումնասիրությունների համաձայն` մոծակի խայթոցների արժանանալու հավանականությունը մեծ է առաջին խմբի արյուն ունեցողների մոտ: Այդ ցուցանիշը կազմում է 83 տոկոս: Ամենից քիչ մոծակների հարձակումներին ենթարկվում են երկրորդ խմբի արյուն ունեցողները:










