Իտալացի աշակերտները ստեղծել են պալստմասե աղբը հեռախոսի պատյանի վերածող սարք (լուսանկարներ)

16:31 • 26.07.16

Իտալիայի ավագ դպրոցներից մեկի մի խումբ աշակերտներ ստեղծել են բացառիկ  սարք, որը ներկառուցված եռաչափ տպիչի միջոցով  պլաստմասե աղբից ստեղծում է սմարթֆոնի համար նախատեսված պաշտպանիչ պատյան:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, աշակետներն այսկերպ ցանկացել են իրենց տարբերակն առաջարկել պալստմայասե աղբի վերամշակման խնդիրը լուծելու հարցում:

 

Ուշագրավ նորույթն արտաքուստ նման է սովորական առևտրի ավտոմատի, միայն թե այն գումարի փոխարեն  ընդունում է պլաստմասայե շշեր ու հետ վերադաձնում դրանցից պատրաստված ոճային պատյանը:

 

Նշվում է, որ սարքը դեռևս ներկայացված է նախանական տարբերակով:

 

 

 

Իտալացի աշակերտները ստեղծել են պալստմասե աղբը հեռախոսի պատյանի վերածող սարք (լուսանկարներ)