Հնդիկ 10-ամյա տղան կախվածություն է ձեռք բերել շան կաթից (տեսանյութ)
Oddity Central-ը ներկայացրել է Հնդկաստանի Մանայթանդ շրջանի 10-ամյա բնակիչ Մոհիթ Կումարին, ով 4 տարեկանից ի վեր սնվում է շան կաթով:
Տղայի ծնողները հուսահատ փորձեր են կատարում երեխային թափառող շների կաթը խմելուց հետ վարժեցնելու համար, սակայն նրանց չի հաջողվել արդյունավետ միջոց գտնել դրա համար:
Մոհիթին կաթից կտրել են, երբ երկու տարեկան է եղել, սակայն 4 տարեկանում նրա մոտ տարօրինակ սովորույթ զարգացել` ծծել թափառական շների կաթը: Առաջին անգամ դա տեղի ունեցել պատահաբար, երբ երեխան խաղալիս է եղել շներից մեկի հետ: Սակայն հետագայում դա նրա մոտ կախվածություն է առաջացրել:
Տղայի ծնողները թույլ չեն տալիս նրան միայնակ դուրս գալ տանից, որպեսզի առանց վերահսկողության չմնա և չփորձի տարածքում թափառող շուն գտնել: Բայց դա նրան մեկ-մեկ հաջողվում է:
Խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ տղան համր է ծնվել, և ծնողները չեն կարողանում նրանից հասկանալ, թե ինչու է շան կաթն այդքան դուր գալիս նրան:
Բժշկի խոսքով` տղայի արտասովոր սովորությունը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն միշտ էլ վտանգ կա կատաղության վարակ ձեռք բերելու:










