Անանուն զանգից հետո Ժնևի օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցները

13:42 • 27.07.16

Շվեյցարական Ժնև քաղաքի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են սահմանվել, գրում է РИА Новости-ն:

 

Facebook-ում Ժնևի ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Ժնևի օդանավակայանում պրոֆիլակտիկ ստուգում է անցկացվում, որը կտևի անորոշ ժամանակ»։

 

Ուղևորներին խնդրել են լրացուցիչ ժամանակ հաշվարկել՝ գրանցման գործընթացն անցնելու համար»:

 

Reuters գործակալության տվյալներով՝ օդանավակայանում անվտանգության միջոցներն ուժեղացվել են անանուն զանգից հետո: