2016թ. լավագույն տիեզերական լուսանկարները` ըստ Guardian-ի (լուսանկարներ)

16:15 • 27.07.16

Տիեզերքն այն մոգական ուժն է, որն իր առեղծվածային էությամբ, անմեկնելի գաղտնիքներով ու անհատակ խորությամբ մշտապես հանգիստ չի տվել ու չի տալիս մարդկային ուղեղներին:

Տիեզերքը սիրված թեմա է նաև լուսանկարիչների համար, ովքեր առիթը բաց չեն թողնում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներթափանցելու հավերժական անհունի ամենամութ անկյունները, որոնք տիեզերական փոշու ու ծխի ամպի տակ թաքնվում են սովորական մահկանացուների աչքերից:

Ստորև The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է 2016թ. արված լավագույն տիեզերական լուսանկարները, որոնք մասնակցում են Insight Astronomy Photographer of the Year ֆոտոմրցույթին:

Հայտնի է, որ հաղթող լուսանկարը կհայտարարվի սեպտեմբերի 15-ին, իսկ 2 օր անց ներկայացված լավագույն լուսանկարները ցուցադրության կհանվեն Գրինվիչի թագավորական աստղադիտարանի աստղաբանական կենտրոնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016թ. լավագույն տիեզերական լուսանկարները` ըստ Guardian-ի (լուսանկարներ)