Bugatti-ն հրաժարվել է բաց տանիքով Chiron արտադրելու մտքից
Գերշքեղ ու թանկարժեք սուպերքարերի արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը հրաժարվել է Chiron հիպերքարի բաց տարիքով մոդելն արտադրելու գաղափարից:
Ինչպես նշում է motor.ru-ն այս մասին հայտնել է ընկերության մարքետինգային հարցերով տնօրեն Ստեֆան Բրունգսը:
Վերջինի խոսքերով, ներկայում Bugatti-ի ղեկավարությունը մտածում է Chiron-ի 500 օրինակն իրացնելու մասին, իսկ մոդելի այլ մոդիֆիկացիաների ստեղծման ծրագրերը մղվել են հետին պլան:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում գրանցվել է Chiron-ի 15 պատվեր: Մեքենայի գինը սկսվում է 2.5 մլն դոլարից:










