Աշխարհի ամենախոր ստորջրյա անցքը հայտնաբերվել է Հարավչինական ծովում
Պարասելյան կղզիներում հսկայական կապույտ խոր անցք է հայտնաբերվել, որն անվանում են «Հարավչինական ծովի աչք»:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, չինական գրականության մեջ դեռևս 16-րդ դարում բազմաթիվ պատմություններ են գրվել այդ ստորջրյա անցքի մասին: Անցյալ շաբաթ գիտնականները նոր բացահայտումներ են արել «Վիշապի անցք» կոչվող երևույթի շուրջ:
Մեկ տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո չինացի գիտնականները որոշել են, որ ստորջրյա անցքը, կարծես թե, ամենախորն է աշխարհում` գտնվելով ծովի մակարդակից 301 մետր խորությամբ: Այս ցուցանիշով այն գերազանցում է նախորդ ռեկորդակրին` Բահամներում գտնվող Դինի կապույտ անցքին, որի խորությունը 300 մետր է կազմում:










