Բժիշկ Սալվադոր Խեչոյանը հաստատել է, որ իրենք գնդի տարածքում որպես պատանդ են պահվում (տեսանյութ)

18:25 • 27.07.16

ՊՊԾ գնդում գտնվող բժիշկ Սալվադոր Խեչոյանը «Ժամը» լրատվականի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ իրենք գնդի տարածքում որպես պատանդ են պահվում:


Նա ասել է, որ վիրավորներից մեկը հոսպիտալացման կարիք ունի և նշել, որ իրենց մոտ եղած դեղորայքով չեն կարող լիարժեք բուժել տարածքում պահվող վիրավորներին: 


Հարցին, թե հնարավոր է գնդի տարածքում վիրավորների բուժումը, Սալվադոր Խեչոյանը պատասխանել է, որ ոչ:


Հարցին, թե զինված խմբին բացատրել են, որ պատանդ վերցնելն արգելված է միջազգային բոլոր կոնվեցիաներով, պատասխանել է՝ այո:


Հիշեցնենք, որ մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, թե Սալվադոր Խեչոյանն ասել, որ իրենց պատանդի կարգավիճակում չեն։ Հիշեցնենք նաև, որ Ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, որում ԶԼՄ-ներին կոչ էր արել  պատասխանատու գործել՝ տեղյակ լինելով, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա։