Բժիշկներին խաբեությամբ պատանդ վերցնելով՝ ստորագրել են իրենց դատավճիռը, որ ոչ մի ընդհանուր բան չունեն հայ ժողովրդի հետ. Զորի Բալայան

14:54 • 27.07.16

Բժիշկներին խաբեության ճանապարհով պատանդ վերցնելով, այն էլ հայ կնոջ, նրանք ստորագրել են իրենց սեփական դատավճիռը այն մասին, որ ոչ մի ընդհանուր բան չունեն հայ ժողովրդի և նրա պատմության հետ. Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հասարակական, քաղաքական գործիչ Զորի Բալայանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից բուժանձնակազմին գերեվարելու մասին:

«Բժիշկը բարձր կատեգորիայում է»,-եզրափակեց իր խոսքը նա:

Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նաև գիշերվա ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Զինված խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարածք ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին և Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը»։