Mercedes-Benz-ը էլեկտրական բեռնատար է ստեղծել (լուսանկարներ)
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Urban eTruck էլեկտրական բեռնատարը, որն առանց վերալիցքավորման կարող է 200 կմ տարածություն անցնել:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նման մեքենայի ընդհանուր թույլատրելի զանգվածը, այսինքն` մեքենայի և բեռի զանգվածը միասին, կարող է հասնել 26 տոննայի: Ավտոարտադրողը նորույթը ներկայացրել է Շտուտգարտում:
Եռաառանցք բեռնատարը համալրված է երկու էլեկտրաշարժիչով, որոնք տեղադրված են մեքենայի ետնամասում`անիվներին հնարավորինս մոտ: Շարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 340 ձիաուժ: Ագրեգատները սնվում են 212 կիլովատտ/ժամ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցների 3 համալիրով:
Էլեկտրական բեռնատարի սերիական արտադրությունը կարող է սկսվել 2020 թվականից հետո:













