Բոլոր տեսակի էլեկտրոնային ծխախոտները վնասակար են. գիտնականներ
Էլեկտրոնային ծխախոտների ծխի մասշտաբային վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է քաղցկեղածիններ և տոքսիններ, որոնք առաջանում են դրանց միջուկի հիմնական լուծիչի քայքայումից։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Environmental Science & Technology ամսագրում հրապարակված գիտական հոդվածին։
«Շատերը պնդում են, իբր էլեկտրոնային ծխախոտների ծուխը պակաս վնասակար է, քան ծխախոտաբույսինը։ Սա վերաբերում է միայն այն մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը. ծխախոտաբույսի ծուխն իրոք ավելի վնասակար է, բայց սա չի նշանակում, որ էլեկտրոնային ծխախոտներն անվնաս են»,- մանրամասնել է ԱՄՆ Բերկլի քաղաքի Լոուրենսի անվան Ազգային լաբորատորիայի գիտնական Հյուգո Դեսթայլացը։
Նա նաև նշել է, որ էլեկտրոնային ծխախոտների քիմիական բաղադրությունն ուսումնասիրելով գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ որոշ արտադրողներ դրանք լցնում են տարբեր տեսակի նիկոտինային ու բենզոնիկոտինային նյութերով, ինչը հակասում է տվյալ տեսակի ծխախոտների արտադրության սկզբունքներին։










