Կաննում արգելել են ծովափ մեծ պայուսակներ բերելը՝ վախենալով ահաբեկչություններից

17:09 • 27.07.16

ֆրանսիայի հարավում գտնվող հայնտի Կանն քաղաքի իշխանություններն արգելել են ծովափ բերել մեծ պայուսակներ և փաթեթներ՝ վախենալով նոր ահաբեկչություններից: Այդ մասին ասված է քաղաքապետ Դավիդ Լիսնարի տարածած հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:

 

«Մինչև հոկտեմբերի 31-ը Կաննի քաղաքապետարանը արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում լրացուցիչ միջոց է սահմանում քաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության համար և արգելում է ոտքով մեծ պայուսակների (ճամպրուկ և այլ ուղեբեռ) տեղափոխումը, որոնց անթափանցելիությունը և չափսերը թույլ է տալիս թաքցնել վտանգավոր առարկաներ, զենք և պայթուցիկ»,- գրված է հաղորդագրությունում: Արգելքը վերաբերում է քաղաքի ափամերձ գոտու մի քանի փողոցներին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում՝ Նիցցայի Անգլիական ծովափին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 84 մարդ է զոհվել, կուժեղացվի զբոսաշրջային վայրերի և ծովափերի հսկողությունը: