Գերմանիայում պայթյուն է որոտացել փախստականների վարչության շենքի մոտ

20:04 • 27.07.16

Գերմանական Բավարիայի Զինդորֆ քաղաքում գտնվող փախստականների վարչության շենքի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է Focus.de-ն։

 

Նշվում է, որ պայթել է ճամպրուկը, որի մեջ աերոզոլ պարունակող տուփեր են եղել։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Այժմ ոստիկանությունը փնտրում է ճամպրուկի տիրոջը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ականատեսները ոստիկանությանը տեղեկացրել են արաբական տեսք ունեցող մարդկանց մասին, ովքեր դեպքի վայրից փախուստի են դիմել։