Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի մայիսի 19-ին

12:29 • 27.07.16

Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հաջորդ նախագահական ընտրությունները նշանակել է 2017 թվականի մայիսի 19-ին: Այդ մասին հայտարարել է խորհրդի ներկայացուցիչ Աբասալի Քադխոդայեն, հայտնում է РИА Новости-ն:

 

Նրա խոսքերով՝ խորհուրդը երկու ամսաթիվ էր դիտարկում՝ մայիսի 26 և մայիսի 19, բայց ընտրություն է կատարել առավել վաղ ամսաթվի օգտին:

 

Իրանում նախորդ նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել 2013 թվականին։