Ռուսաստանն ու Թուրքիան կքննարկեն գյուղատնտեսական ապրանքների ներմուծման թույլտվության հարցը

14:46 • 27.07.16

Ռուսաստանի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիան գյուղատնտեսական ապրանքների ներմուծման թույլտվությունը քննարկելու համար: Թուրքական պատվիրակությունն իր հերթին կարող է ժամանել Մոսկվան: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, գրում է ТАСС-ը:

 

«Հաջորդ շաբաթ պատվիրակությունների փոխայցելություններ տեղի կունենան։ Մեր պատվիրակությունը կուղևորվի Թուրքիան: Մենք անպայման խորհրդակցություններ կանցկացնենք»,- ասել է պաշտոնյան:

 

Նրա խոսքով՝ Թուրքիայի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է գալ Թուրքիա և նայել այն ձեռնարկությունները, որոնք կարող են իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանել:

 

Տնտեսական զարգացման նախարարությունը հույս ունի, որ խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 5-ից 6-ը,։

Փոխնախարարի խոսքով՝ օգոստոսի 9-ին արդյունքները կկզեկուցեն ՌԴ նախագահին։