Սիրիական Քամիշլի քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել

12:41 • 27.07.16

Սիրիայի հյուսիս-արևելքում Քամիշլի քաղաքում ականապատված ավտոմեքենա է պայթել. հայտնում է  սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

 

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան հատվածում գտնվող արվարձանում:

 

Ահաբեկչության զոհ է դարձել խաղաղ բնակիչ, ավելի քան 50 հոգի հոսպիտալացվել է տարբեր կարգի վնասվածքներով: