Սիրիական Քամիշլիում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 44-ի

14:54 • 27.07.16

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Քամիշլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 44-ի, վիրավորվել է մոտ 170 մարդ, հայտնում է РИА Новости-ն:

 

Ականապատված բեռնատարը պայթել է  քրդերի վերահսկողության տակ գտնվող Քամիշլիի արևմտյան հատվածում: Քաղաքը Թուրքիայի հետ սահմանին է գտնվում:

 

Ալ-Ջազիրա հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի և 50 վիրավորի մասին։