Ավելի քան 15 հազար մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո. Reuters

19:33 • 27.07.16

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրում հեղաշրջման փորձի առնչությամբ ավելի քան 15 հազար մարդու կալանավորման մասին: Նրանցից 10 հազարը զինվորականներ են: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:


Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան նաև հայտարարել է, որ ձերբակալվել է 8113 մարդ:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Զոհերի թիվը հասել է 290-ի: