Այսօր այդ բժիշկը գուցե ուրիշ մեկին կամ իր ընտանիքին էր պետք, սխալ էր բժիշկներին պատանդ վերցնելը. վիրաբույժ

17:15 • 27.07.16

Այսօր այդ բժիշկը գուցե ուրիշ մեկին կամ իր ընտանիքին էր պետք, սխալ էր բժիշկներին պատանդ վերցնելը. Tert.am-ի հետ զրույցում խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից բուժանձնակազմին պատանդ վերցնելու մասին՝ ասաց վիրաբույժ Վարդան Ոսկանյանը:

«Այս ամենն իհարկե անհանգստացնող է»,- նշեց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ զինված խումբն իր մոտ է պահում վիրավորների, պատասխանեց. «Ճիշտն ասած, ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը: Կարող եմ ասել, որ գուցե տեղում օգնություն ցույց տալը հնարավոր չէ:  Եթե ինֆորմացիային տիրապետեի, այդ ժամանակ կխոսեի»: