Xiaomi-ն ներկայացրել է MacBook-ի 750 դոլարանոց մրցակցին (լուսանկարներ)

15:25 • 27.07.16

Չինական  Xiaomi տեխնոլոգիական  ընկերությունը մուտք է գործել նոութբուքերի շուկա` ներկայացնելով  Mi Notebook Air նորույթը, որը նախատեսված է Apple-ի արտադրության MacBook-ի հետ մրցակցության համար:

 

Ինչպես նշում է The Verge-ը, բաց ոսկեգույն և արծաթագույն ակնահաճո երանգներով նորույթը ներկայացվել է 2 տարբերակով. դրանցից մեկն ունի 13.3, իսկ մյուսը` 12.5 դյում անկյունագծով էկրան:

 

Հայտնի է, որ ավելի մեծ տարբերակը տեխնիկական բնութագրի առումով  առավել հզոր է ու համալրված է Intel Core i5 պրոցեսորով: Մինչդեռ փոքր տարբերակն ունի ավելի թույլ Intel Core M3 պորցեսոր:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մեծ Mi Notebook Air-ն արժե 750, իսկ դրա փոքր տարբերակը` 525 դոլար:

 

 

 

Xiaomi-ն ներկայացրել է MacBook-ի 750 դոլարանոց մրցակցին (լուսանկարներ)